ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աղոթք ընտանիքի համար

Աղոթք ընտանիքի համար
10.12.2023 | 00:01

Տե՛ր իմ, օրհնիր ինձ և ընտանիքիս,

և պահապան եղիր մեզ:

Ներիր այն մեղքերը, որոնք գործել եմ:

Ես խնդրում եմ Քո ողորմությունը ներկա պահին:

Հուսով եմ` կարժանանամ քո ողորմությանը:

Վախենում եմ սխալվել ճանապարհի վրա:

Իմ ճանապարհը լուսավորիր աստվածային լույսով:

Բարգավաճում տուր:

Ես չեմ դադարի փառաբանել Քո անունը, Տեր իմ:

Ամեն:

Դիտվել է՝ 3828

Մեկնաբանություններ